Շան հարձակման հետևանքով հիվանդանոց տեղափոխված կինն այս գիշեր մահացել է. Պատճառը պարզվել է՝ «կատաղություն» հիվանդությունն է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շան հարձակման հետևանքով ինֆենկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված երկտասարդ կինն այս գիշեր մահացել է։ «Փաստնիֆոյի» հետ զրույցում Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ մահվան պատճառը կառաղություն հիվանդությունն է եղել։
«Դեպքը ուշացած էր, վիճակը արագ ծայրահեցղ դարձավ։ Դեռ պետք է պարզել, թե ինչու չի պատվաստվել, որովհետև ԲԿ֊ն, ուր դիմել էր շան հարձակումից հետո, ապահովված է եղել պատվաստանյութով»։
Հիշեցնենք, որ տուժած կինը Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր, 4 երեխաների մայր։
Նախօրեին Լեռնագոգի համայնքապետը «Փաստինֆոյին» պատմել էր, որ դեպքից հետո կինն հրաժարվել էր պատվաստվել, բուժումը սկզբում նորմալ է ընթացել, սակայն ավելի ուշ նրա վիճակը վատացել է ու ծանր վիճակում նա տեղափոխվել Երևան։
Ենթադրվում է, որ կնոջ վրա հարձակված շունը թափառող կենդանի է եղել։