Հայտնաբերվել է 13-ամյա Մաուգլի աղջիկ, ով ապրում է գերեզմանային խաչերով լի բնակարանում և դպրոց չի հաճախում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եկատերինբուրգում հայտնաբերվել է 13-ամյա Մաուգլի աղջիկ: Երեխան ապրում էր գերեզմանային խաչերով լի բնակարանում, հայտնում է E1.RU-ն։
Բնակարանում չկար գազ, ջուր, լույս։ Հաղորդվում է, որ աղջիկը երբեք դպրոց չի գնացել, մայրն արգելել է նրան։
Ոստիկանները ժամանել են բնակարան և այնտեղ հայտնաբերել հսկայական խաչ՝ հավանաբար գողացված գերեզմանոցից, Ռասպուտինի դիմանկարը և բազմաթիվ կրոնական պարագաներ։
«Աղջիկը այժմ հիվանդանոցում է, նրա մայրը կարճատև բուժման կուրս է անցել մասնագիտացված հիվանդանոցում, նրան տուն են ուղարկել»,- ասում է մարզի ՆԳՆ գլխավոր վարչության ներկայացուցիչ Վալերի Գորելիխը։ Նրա խոսքով, խնամակալության աշխատակիցները կնոջը կզրկեն ծնողական իրավունքներից։ Որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի «Սեփական երեխայի ոչ պատշաճ դաստիարակությունը» 5.35 հոդվածով նրան պատասխանատվության ենթարկելու հարցը։
Կնոջ հարևանները պատմել են, որ նա հաճախ իրեն ագրեսիվ է պահել՝ գերեզմաններից տան խաչերն ու ձվերը քարշ տալով։ Ունի ևս մեկ որդի, նա 20 տարեկան է, ապրում է առանձին։