Քննիչը բռնաբարել և սպանել է մի աշակերտուհու, որից հետո քննել է նրա գործը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրկուտսկի մարզում դատախազության նախկին քննիչին բերման են ենթարկել և մեղադրել անչափահասի բռնաբարության և սպանության մեջ։ Հանցագործության հաջորդ առավոտյան նա ինքն է գնացել դեպքի վայր, զննել դիակը, իսկ ավելի ուշ քրեական գործ հարուցել՝ փաստացի փնտրելով իրեն։
Սարսափելի հանցագործություն է կատարվել դեռեւս 2007 թվականի մարտին Բալագանսկ գյուղում։ Life-ի տեղեկություններով՝ 1962 թվականին ծնված Ալեքսեյ Թ.-ն նախկինում դատապարտված ընկերոջ հետ բռնաբարել է 9-րդ դասարանի աշակերտուհուն։ Բռնություններից հետո տուժողին խեղդամահ են արել, իսկ դիակը թաքցրել են բնակելի շենքերի արանքում։ Սպանության պահին աղջիկը 15 տարեկան էր։
Մարդասպանը հետաքննել է իր կատարած հանցագործությունը՝ ընդհուպ մինչև իրավապահ մարմիններից ազատվելը։ Երբ մյուս քննիչները գործը վերցրին, ապացույցները նրանց բերեցին նախկին գործընկերոջ մոտ: Ալեքսեյը կալանավորվել է, որից հետո նա խոստովանել է ևս երեք բռնաբարություն՝ 2017, 2019 և 2020 թվականներին։ Երեք անգամ էլ նրա զոհը եղել է նույն անչափահաս աղջիկը։