Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և դեկտեմբերի 17-ին կազմել է 1900.18մ (17.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 10սմ-ով։
2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 11-ից 17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.553մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 17-ը ներառյալ՝ 111.527մլն. մ³: