Ինչու՞ չի կարելի դատարկ ստամոքսին սուրճ խմել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդաբան Քրիստինա Պլոտնիկովան բացատրել է, թե ինչու չի կարելի սուրճ խմել դատարկ ստամոքսին։ Նրա խոսքով՝ դա կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ, զարգացնել շաքարախտը և նվազեցնել սերոտոնինի մակարդակը։
«Ամենանվնաս բանը, որ կարող է պատահել դատարկ ստամոքսին սուրճ խմելուց, այրոցն է։ Ժամանակի ընթացքում կարող են զարգանալ մի շարք աղեստամոքսային հիվանդություններ կամ սրվել գաստրիտը, պանկրեատիտը և խոցը։ Երբ այս ըմպելիքը մտնում է դատարկ ստամոքս, այն հրահրում է մեծ քանակությամբ ստամոքսահյութի արտազատում, որը քայքայում է հենց ստամոքսի պատերը»,- փորձագետի խոսքերն է մեջբերում Ura.ru պորտալը։
Նաև, ըստ նրա, այս տաք ըմպելիքը դատարկ ստամոքսին խմելը զգալիորեն բարձրացնում է արյան շաքարի մակարդակը։ Սա իր հերթին մեծացնում է շաքարախտի զարգացման վտանգը: