Դեկտեմբերի 18-ին նշվում Է Գաղթականի օրը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 18-ին նշվում Է Գաղթականի միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանել Է 2000 թվականի դեկտեմբերին:
Ասամբլեան ընդգծել Է մարդու իրավունքները եւ բոլոր գաղթականների հիմնական ազատությունները պահպանելու համար հետագա միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Ամեն տարի այդ օրն ամբողջ աշխարհում կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունները տեղեկատվական արշավներ են անցկացնում մարդու իրավունքների եւ գաղթականների հիմնական ազատությունների շուրջ, ինչպես նաեւ տարբեր ակցիաներ ու աշխատանքային սեմինարներ՝ նվիրված գաղթականների իրավունքների վերաբերյալ օրենքների պարզաբանմանը:
Փորձագետների գնահատումների համաձայն՝ մոլորակի յուրաքանչյուր 35-րդ բնակիչը գաղթական Է, որն ապրում եւ աշխատում Է իր երկրի սահմաններից դուրս: