Հայերեն
«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»

Ո՞վ է պատվիրատուն, ի՞նչ ճանապարհով են հողանմուշները երկրից դուրս բերվել. մասնագետները տարակուսած են

Հասարակություն

Բնապահպանական խնդիրներով զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություն տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանի քիմիական աղտոտվածության համաժողով են անցկացնում՝ բացահայտելու համար Հայաստանում հողերի արդյունաբերական աղտոտման խնդիրը:

Համաժողովին ներկայացվել է չեխական Arnika անունով կազմակերպություն, որի հետ համագործակցությամբ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում բնակիչներից, հողերից և ջրերից հավաքագրել են տվյալներ և հողային նմուշներ, դրանք ուսումնասիրել իրենց՝ չեխական կազմակերպության լաբորատորիաներում։

Հարցի շուրջ ցանկացանք պարզել, թե որքանո՞վ են մեր մասնագետները մասնակցել հետազոտություններին, ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս ոլորտում:

Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը նշեց, որ տեղյակ չէ ուսումնասիրությունից՝ ոչ ինքը, ոչ էլ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), այդ թվում՝ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի գործընկերները համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել։

Մասնագետի համար տարակուսելի է, թե ի՞նչ ճանապարհով են հողանմուշները երկրից դուրս բերվել։

Ինչո՞ւ է Հայաստանում նման պատասխանատու հետազոտություն անում արտերկրի հասարակական կազմակերպություն։

Սամվել Առաքելյանի համար անհասկանալի է նաև, թե ովքե՞ր են այդ մասնագետները, ինչպե՞ս են նրանք կատարել նմուշառումները, ինչո՞ւ մինչև համաժողովը ստացված արդյունքները չեն ուղարկել և քննարկել ոլորտի մասնագետների հետ։

Դոցենտ Սուրեն Ներսեսյանը նշեց, որ լինելով ոլորտի մասնագետ, նույնպես տեղյակ չէ այդ համաժողովից, չի մասնակցել աշխատանքներին և որևէ նյութ չի ստացել։

Մասնագետը նշեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչպե՞ս և որտե՞ղ են հաշվարկվել ֆոնային պարունակությունները, երբ դրանք ունեն հատուկ որոշման երկրաքիմիական հիմք, հայտնի չէ նմուշների վերցման մեթոդաբանությունը, կա՞ արդյոք դա անելու լիցենզիա, սարքավորումներն ի՞նչ ստանդարտների են համապատասխանում, արդյո՞ք դրանք համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը։

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Քելյանը նույնպես տեղյակ չէր, թե ոլորտի որ մասնագետների հետ են արտերկրի այդ փորձագետները համագործակցել Հայաստանում, թե՛ ինքը, թե՛ գիտահետազոտական գործունեություն ծավալող իր գործընկերները տեղյակ չեն և չեն մասնակցել ուսումնասիրություններին, որպեսզի կարողանան ասել, թե ինչ կարգի հետազոտություն է անցկացվել։

Տպավորություն է, թե սա հերթական փորձն է՝ մասնագիտական բարդ հարցերի շուրջ մոլորության մեջ գցել հանրությանը։ Որևէ երաշխիք չկա, որ նման հետազոտությունները չեն արվում ոչ բարեկամ երկրների ֆինանսավորմամբ և չեն օգտագործվելու հենց մեր երկրի դեմ:

Շրջակա միջավայրի մոնիտորինգի հարցերով զբաղվող տ․գ․թ., դոցենտ Հայկ Ակարմազյանը նշեց, որ նման վերլուծություն անելու համար անհրաժեշտ է ոչ թե երկու տարվա, այլ տարիների մոնիտորինգ և տեղեկատվություն աղտոտիչների ֆոնային կոնցենտրացիաների վերաբերյալ: Մակերեսային մոտեցում է՝ երկու տարվա տվյալ և փորձանմուշներ հավաքելով՝ Հայաստանի քիմիական աղտոտվածության վերաբերյալ եզրակացություններ անել, ինչն արդեն կասկածի տակ է դնում թե՛ արդյունքների հավաստիությունը, թե՛ պնդումների հիմնավորումները, թե՛ արվող վերլուծությունների համակողմանիությունը:

Մասնագետները նշեցին նաև, որ հայազգի հեղինակավոր ու վաստակաշատ գիտնականների հետ աշխատելու փոխարեն՝ Հայաստանի դեմ կռվելու համար զենք մատակարարող երկրի ֆինանսավորմամբ չեխական հասարակական կազմակերպությանն (ՀԿ) ապավինելը տարակուսելի օտարամոլություն է։ Անաչառությունը, օբյեկտիվությունն ու բազմակարծությունը, անշուշտ, խիստ կարևոր անհրաժեշտություն են բոլոր պարագաներում, սակայն երկրի համար ազգային ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում պետք է դրսևորել ողջամտություն և առաջնորդվել բարոյական չափանիշներով ու ակադեմիական հանրույթի դիրքորոշումները հաշվի առնել:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի երկարամյա դեկան, տ․գ․թ․ պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը, ով այժմ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենի տեղակալն է, նշեց, որ Պոլիտեխնիկի մասնագետները նույնպես ընդգրկված չեն եղել այս մոնիտորինգում. «Հաշվի առնելով, որ այդ խնդիրներով մենք զբաղվում ենք, ունենք տպագրված աշխատանքներ և որոշ հարցերի վերաբերող արտոնագրեր, ցանկալի կլիներ, որ կազմակերպիչները և չեխական փորձագետները ծանոթ լինեին մեր աշխատանքների և պրակտիկ առաջարկությունների հետ»։

Հարց է առաջանում՝ ո՞վ է Հայաստանի քիմիական աղտոտվածության համաժողովի Հայաստանում հողերի արդյունաբերական աղտոտման խնդիրները հետազոտողների «պատվիրատուն», և, ի վերջո, ի՞նչ խնդիր են նրանք լուծում մեր երկրում: Արդյո՞ք որևէ այլ երկրում օտարերկրյա ինչ-որ ՀԿ-ի թույլ կտային նման հետազոտություն անցկացնել, նման տվյալներ հավաքագրել՝ առանց տեղի մասնագետների կարծիքներն ու փորձը հաշվի առնելու:

Եթե իսկապես ազնիվ են նրանց մղումները, արդյոք ճիշտ չէ՞ր լինի՝ նման մասնագիտական հարցերը քննարկվեին ոլորտի մասնագետների հետ և ներգրավմամբ, ուսումնասիրությունների արդյունքները տրամադրվեին, որպեսզի կարողանային ներդրում ունենալ մեր երկրի շրջակա միջավայրի որակի բարելավման հարցերում:

ՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել Մայոր