Որքան մարդ է մայրաքաղաքում վրաերթերի հետևանքով մահացել մոտ մեկ տարում․ ԶԼՄ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ՆԳՆ ոստիկանության կողմից MediaHub-ին տրամադրված պաշտոնական վիճակագրության՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում մայրաքաղաքում վրաերթերի հետևանքով մահացել է 54 քաղաքացի (հղի կինը համարվում է մեկ մարդ, խմբ․):
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ամենօրյա ռեժիմով նախազգուշացնող աշխատանքներ են իրականացնում մայրաքաղաքում, հետիոտներին հորդորում են սահմանված հատվածով հատել ճանապարհը, երկրորդ անգամ նույն խախտումը թույլ տվողներին էլ տուգանում են նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5000 դրամով։
«Այս տարվա 11 ամիսների ընթացքում տուգանվել է 13.830 քաղաքացի՝ ոչ սահմանված վայրով ճանապարհը հատելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Պարեկային ծառայության մոնիթորինգի և վերլուծության բաժնի վերլուծության բաժանմունքի պետ Արման Սայադյանը։
Ավելին՝ այստեղ