Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Կատարի Գրան Պրիի ոսկե մեդալակիր
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:
Մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 87 կգ քաշային կանայք:
Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրել է 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում է պահել 122 կգ, 126 կգ:
Երկամարտի 232 կգ արդյունքով նա դարձել է մրցաշարի ոսկե մեդալակիր:
Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը առավելագույնը պոկել է 107 և հրել 123 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով նա երրորդն է: