Լեմկինի ինստիտուտը կոչ Է արել ԱՄՆ-ին պաշտպանել հայերին Երուսաղեմում Կովերի պարտեզի վեճում
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Sputnik Արմենիայի փոխացմամբ, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելի մյուս դաշնակիցներին հայկական համայնքին պատշաճ իրավական օգնություն երաշխավորել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածի համար վեճում: Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ինստիտուտը խորապես մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքներով: Մասնավորապես, հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս աշնանը հայ համայնքն արդեն կորցրել է կարևոր պատմական հող՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), որի բնակչությունը ադրբեջանական ագրեսիայի պատճառով ստիպված է եղել լքել իրենց տները:
«Թեև Երուսաղեմում հայ բնակչությունն այսօր շատ փոքր է, հայկական թաղամասը շարունակում է մնալ սփյուռքի ներկայության կարևոր մասը։ Այն հայերի ամենահին գործող սփյուռքն է», - ասվում է հայտարարության մեջ։
Ինստիտուտում ընդգծել են, որ Երուսաղեմի հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանված լինի կառուցապատողներից