Տարվա կտրվածքով տնտեսական աճը կլինի 8.3 տոկոս, հաջորդ տարվա համար կանխատեսում ենք 6.1 տոկոս տնտեսական աճ․ ԿԲ նախագահ
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանխատեսվում է, որ տարվա կտրվածքով տնտեսական աճը կլինի 8.3 տոկոս, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Հաջորդ տարվա համար կանխատեսում ենք 6.1 տոկոս տնտեսական աճ»,-ասաց Գալստյանը։
Անդրադառնալով գնաճին, ԿԲ նախագահն ասաց, թե այս տարվա համար ակնկալում են զրոյական գնաճ։