Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչի բողոքը կդառնա բեկումնային
Մինչ այս պահը հայտնի չէ, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով Վերաքննիչ դատարանն ինչ որոշում կկայացնի, բայց որ այն բեկումնային կդառնա ներքաղաքական դաշտում, միանշանակ է:
Տպավորոթյունն այնպիսին է, որ արտախորհրդարանական ուժերը շունչները պահած սպասում են այդ որոշմանը, որից հետո, չի բացառվում, որ, նույնիսկ, կորոնավիրուսով պայմանվորված երկրում հայտարարված արտակարգ դրությունն անգամ չկարողանա զսպաշապիկի դեր կատարել ու փրկել իշխանություններին:
Ու մինչ այս անորոշությանը վերջ կդրվի ու պարզ կդառնա, թե դատարանը ժամանակավոր կայունության կամ պարտադրված անկայունության միջև որը կնախընտրի, արտախորհրդարանական ուժերը հնարավոր բոլոր սցենարներով պատրաստ են սատարել Գագիկ Ծառուկյանին: Կարճ ասած՝ չի բացառվում, որ վերջակետը հենց վերաքննիչի բողոքը դառնա, որի հրապարակմանը, ինչպես ասում են՝ հաշված ժամեր են մնացել: