Հայերեն
Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ 

Որ լրահոսում մի օր «կրիմինալ» տեղեկություն չլինի, հենց դա կդիտվի արտառոց․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Երևանում էլի կրակոցներ են հնչել: Կենտրոնում: Այս անգամ «դեպքի վայրում» զոհ, վիրավոր կամ «արնանման հետքեր», ինչպես նշվում է ոստիկանական ամփոփագրերում, չեն հայտնաբերվել: Բայց դա՝ այս անգամ: Իսկ այ, դրանից մեկ օր առաջ էլի Երևանում «հնչած կրակոցների» հետևանքով 25ամյա երիտասարդ էր վիրավորվել: Մեկ այլ դեպքում տուժողն այդքան բարեբախտ չէր եղել, նրան դանակահարել են, ինչի հետևանքով մահացել է: Պարզ ասած՝ սպանել են մարդուն: Չէ, մենք հասկանում ենք, որ այսօրինակ տեղեկությունները, որոնք սկսվում են «կրակոցներ են հնչել...» կամ «դանակով հարվածել են» արտահայտություններով, դարձել են, կներեք, առօրեական: Այնքան առօրեական, որ եթե, օրինակ՝ լրահոսում մի օր նման տեղեկություն չլինի, դա միանգամից ուշադրություն կգրավի, կդիտվի արտառոց:

Նույնիսկ «եղանակի տեսությունն» այդքան առօրեական չէ արդեն, որքան հրազենի կամ կտրող-ծակող առարկաների գործադրմամբ կատարվող հանցագործությունները: Ու գնալով դրանք ավելի ու ավելի առօրեականանում են: Խնդիրը միայն հանցավորության աճն ու ընդհանուր քրեածին իրավիճակը և միջավայրը չեն: Սա բազմաշերտ երևույթ է՝ մի շարք հիմնական գործոններով պայմանավորված: Բայց դրանց դիտարկմանն անցնելուց առաջ հիշեցնենք օրերս արձանագրված ևս մեկ ահավոր դեպքի՝ Վաղարշապատում (Էջմիածին) դպրոցական 15-ամյա պատանու՝ Նարեկի մահը: Ըստ շրջանառված տեղեկության, նոյեմբերի 17-ին նրա և հասակակիցների միջև միջադեպ է եղել, Նարեկին ծեծել են, նա տանն ասել է, թե՝ «հեծանիվից է ընկել», ապա մի քանի օր անց տղայի ինքնազգացողությունը վատացել է, տարել են տեղի հիվանդանոց, միայն օրեր անց, ըստ երևույթին՝ հիվանդանոցից ստացած տվյալների հիման վրա, դեպքով սկսել է զբաղվել ոստիկանությունը, իսկ դրանից օրեր անց 15-ամյա Նարեկը մահացել է:

Հավանական վարկածն այն է, որ նա մահացել է ծեծի հետևանքով ստացած վնասվածքներից, այլ կերպ ասած՝ տղային սպանել են: Այս կոնկրետ դեպքը նաև կոնկրետ հարցեր է հարուցում, որոնց, հուսով ենք, քննչական խումբը մասնագիտորեն կանդրադառնա. Արդյո՞ք ոստիկան հերթապահել է դպրոցում (մի ժամանակ նման կարգ էր մտցվել և կիրառվում, ինչը նաև կանխարգելիչ նշանակություն ուներ), եթե այո, ապա ինչո՞վ է նա զբաղված եղել: Ինչո՞վ են զբաղված եղել այդ դպրոցի մանկավարժներն ու ղեկավարությունը, ո՞րն է խնդիրը, որ ստացած վնասվածքներից մոտ 10 օր անց տղան մահացել է, ինչպե՞ս են նրան բուժօգնություն ցուցաբերել, առհասարակ: Ցավոք, կրկնենք, սպանությունները, այդ թվում՝ հրազենի ու «կտրող-ծակող գործիքների» գործադրմամբ կատարվողները մեր երկրում ու ներկայիս հասարակության մեջ ներկա իշխանությունների պարագայում դարձել են առավել քան առօրեական:

Երկրում, որտեղ իշխանությունը հազարներով զինվորականներ է տանում ու իր արկածախնդրական «քաղաքականությամբ» կոտորածի մատնում, ինչպես փաշինյանականներն են սիրում ուրախ-ուրախ ասել՝ «հանուն ոչնչի», մեկ մարդու կյանքի արժեքն ընդհանրապես զրոյականացվել է: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, սիրում է միայն խրոխտ հաշվետվություններ ներկայացնել առ այն, թե քանի տասնյակ «գործ» է բացահայտել: Դե, դա, առհասարակ, համակարգային հին հիվանդություն է: Ոստիկանների ու պարեկների քանակի ավելացումն ընդամենը մեծացրել է այդ հիվանդությամբ «վարակվածների» թիվը: Հիմա գործոնների մասին: Առաջինն, իհարկե, իրավապահ համակարգ ասվածն է: Կոնկրետ՝ ոստիկանությունը: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ամենասիրելի, ամենից շատ ու առատ պարգևավճարվող (նախարարմախարարներից, յուրային դեպուտատ-մեպուտատներից հետո) կառույցը: Այստեղ շարունակական «բարեփոխումներ» են արվում, պարեկային նոր ծառայություն են ներդրել ու տարածում (չնայած մամուլում ավելի շատ լուրեր են հայտնվում հենց պարեկների զանազան «արկածների» մասին):

Թանկանոց ծառայողական ավտոներ ու լրտեսելու ծրագրեր են ձեռք բերվում ոստիկանության համար, և այլն, և այլն: Բայց մեջն ի՞նչ: Իսկ «մեջն այն», որ ոստիկանություն ասվածը, լինի պարեկային, «բերետային», թե մեկ այլ պրոֆիլավորման, Նիկոլ Փաշինյանին ու նրա «թիմին» պետք է գերազանցապես մեկ բանի համար, այն է՝ սեփական իշխանությունը պահելու, այդ իշխանության քաղաքական հակառակորդներին ճնշելու և հետապնդելու համար: Ըստ էության, «Նիկոլի թվի ոստիկանությունը» ոչ թե հանցավորության դեմ պայքարով ու նաև հանցավորության կանխարգելման խնդիր ունեցող պետական կառույց է, այլ... «պատժիչ օրգան»: Երկրում, որտեղ ոստիկանության առջև դրված առանցքային խնդիրը իշխանության քաղաքական հակառակորդներին հետապնդելն է, «ֆեյսբուքի» գրառումների կամ մեկնաբանությունների համար մարդկանց ետևից ընկնելն ու «թիթեռ նկարելը», ինքնըստինքյան հասկանալի է, որ հանցավորությունը ծավալվելու է: Ինչպես Խազանովի հայտնի մանրապատման մեջ է ասվում. «Քանի որ կա հանցավորություն, գոյություն ունի նաև ոստիկանություն, քանի որ կա ոստիկանություն, ուրեմն՝ գոյություն ունի հանցավորություն... Այսօր հանցավորությունն ավելի լավ գոյություն ունի»:

Նույն ոգով շարունակելով՝ կարող ենք նշել՝ քանի որ ոստիկանությունը «յուղոտ»՝ միլիարդանոց պարգևավճարներ է ստանում՝ իր բուն գործը չանելու, այլ զուտ իշխանությունը պահել-պահպանելու համար, հանցավորությունն ավելի տարածված գոյություն ունի: Էական մեկ այլ գործոն է երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Այն ուղղակի խայտառակ է: Ու խայտառակ է միանգամից մի քանի առումով: Նախ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իսկապես էլ աննախադեպ է՝ ներհասարակական ատելություն սերմանելու առումով: Հարցը զուտ «սև»-«սպիտակ»-ի բաժանումը չէ: Հարցն այն է, որ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր թիմակիցների, շարունակում է լինել վերբալ ագրեսիայի, ներքին ատելության տարածման առատահոս աղբյուր, եթե չասենք՝ հորդառատ գետ: Այդ ագրեսիան ոչ մի տեղ չի անհետանում, չի գոլորշիանում: Այն «նստվածք» է տալիս հասարակության մեջ: Ավելին, շարունակական վերբալ ագրեսիան կուտակվելով հանգեցնում է նմանօրինակ դաժանությունների, երբ կենցաղային թվացող իրավիճակն ավարտվում է դանակահարությամբ, ծեծուջարդով, կրակոցներով: Որովհետև սկսել ենք լինել ոչ միայն ծայրահեղ անհանդուրժող, այլև նույնիսկ միմյանց ատող: Եվ մեկ էական գործոն է իշխանության, հատկապես «առաջին դեմքերի» վարքը:

Նիկոլ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, գործում է՝ թքած ունենալով օրենքների և օրինականության վրա: Սահմանադրություն ասվածը դարձել է չուլ: Իշխանավորները օրենքները անտեսում ու ոտնահարում են՝ ինչպես կարող են: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց հարցն այստեղ օրինակների քանակը չէ, այլ բուն հարցը: Հասկանալի է, որ այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին: Բայց... մարդիկ էլ օրինակ են վերցնում և իրենց հերթին անտեսում են օրենքները... իրենց ուժերը ներածին չափ: Կան նաև այլ գործոններ՝ սոցիալական վիճակի վատթարացում, թմրամոլության և խաղամոլության տարածում և արմատավորում, օտարերկրյա միգրանտների անկառավարելի ներհոսք, բայց առանձնացված երեք գործոնները առանցքային են, ու դրանց պարագայում որակական փոփոխություն կարծես չի նշմարվում:

Հ.Գ.-Այստեղ հատուկ չանդրադարձանք ապօրինի զենքի խնդրին ու դրա ֆոնին զենքի կրման օրինականացման փորձերին: Սա բավական ծավալուն թեմա է ու այլ «դասի» թեմա...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվել