Հայերեն
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան 

Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին: Դրան առավել «սառը գլխով» անդրադառնալու առիթներ կլինեն: Գնահատականներն ու մեկնաբանությունները տարբեր են: Այդուամենայնիվ, այդ նույն հայտարարության ֆոնին, շատ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Նախ՝ Ալիևը հայտարարում էր, թե պետք է Հայաստանը դեռ 8 գյուղ վերադարձնի իրենց, հետո սկսեց հրապարակայնորեն խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրենց պատկերացումների մասին։

Ըստ նրա, այդ ճանապարհով անցնողների համար չպետք է լինեն մաքսատուրքեր, ստուգումներ, սահմանապահության ընթացակարգեր, ու դա իրենց օրինական իրավունքն է։ Փաստացի Ադրբեջանը ոչ միայն իր զավթածով չի բավարարվում, այլև նոր զիջումներ է ցանկանում ստանալ։ Բացի այդ, Ալիևը նշում է, թե խաղաղության պայմանագիրը դեռ չի ենթադրում խաղաղություն։ Իսկ դա վկայում է այն մասին, որ Բաքուն խաղաղություն չի ցանկանում, ու եթե ցանկանար, արդեն ինչ-որ համաձայնություն կամ հաշտության պայմանագիր կնքված կլիներ հատկապես այն պարագայում, երբ Արցախում էթնիկ զտում և ցեղասպանական գործողություններ է իրականացրել, ու կուզենար օր առաջ ֆիքսել իր ձեռք բերածը, քանի դեռ իրավիճակը չի փոխվել։ Բայց, ինչպես ասում են, ախորժակը միշտ ուտելիս է բացվում, դրա համար էլ ադրբեջանական կողմը ժամանակի ընթացքում նորանոր պահանջներ է առաջ քաշում, որ խաղաղություն չհաստատվի, լարված իրավիճակը շարունակվի, ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա ձեռնարկելու հնարավորություն լինի։ Դրա համար Բաքվին պետք է, որ նախ՝ հայ ժողովուրդը համակերպվի ստեղծված իրավիճակի հետ։

Սկզբից հայ հանրությունը համակերպվեց 2020 թվականի պարտության ու նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջների հետ, հետո Հայաստանի տարածք ներխուժման ու Արցախի շրջափակման, իսկ հիմա գործընթաց է գնում ընդհանրապես Արցախի կորստի հետ համակերպվելու առումով։ ՀՀ իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ թշնամու պլանները հեշտացնեն, դյուրին դարձնեն նոր զիջումները, դրա համար էլ հայտարարում են, թե այլևս իրենց համար Արցախի հարց չկա, նախկինում արդեն Արցախը հանձնված է եղել և այլն։ Եվ չնայած ՀՀ իշխանության ներկայացուցիչները վախվորած խոսում են արցախահայության վերադարձի մասին, բայց, միևնույն ժամանակ, այն իրատեսական չեն համարում։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժն ամեն ինչ անում են, որ հանկարծ ժողովրդական պոռթկում տեղի չունենա, զարգացումներն անցնեն առանց ցնցումների, որպեսզի իրենց պաշտոնավարմանը որևէ վտանգ չսպառնա։ Նույն լեզվապաշարով խոսում է նաև Ալիևը՝ ռևանշիզմի վտանգի մասին պարբերաբար հայտարարություններ անելով: Փաստացի, գործող ՀՀ իշխանությունները ուղղակի չտեսնված նվեր են Ադրբեջանի համար, քանի որ հերթով լեգիտիմացնում են Ալիևի պահանջները, գլխիկոր զիջումներ կատարում, միայն թե մնան իրենց աթոռներին։ Դրա համար էլ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հպարտանում էր պարտությամբ, ասում, թե «սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր»։

Հասկանալի է, որ եթե ՀՀ իշխանությունները հեռանան, ապա իրավիճակը կարող է փոխվել։ Հենց դրանից էլ վախենում է Ալիևը, դրա համար էլ անընդհատ զգուշացնում է ռևանշիզմի մասին, որ հանկարծ չփորձեն գլուխ բարձրացնել, բայց ՀՀ իշխանություններին երբեք չի թիրախավորում։ Այսինքն, փոխադարձ «պասերով» կատարվում է Հայաստանի ու Արցախի պետականության քայքայման քաղաքականությունը, ուղղակի մեր կորուստները ժամանակի ընթացքում այնպես են ներկայացվում, որ եթե Հայաստանի իշխանությունները չհամաձայնեն զիջումներին, ավելի վատ կլինի։ Ու ոչ մի խոսք չկա պայքարելու, թշնամուն հակադարձելու ու մեր կորցրածը վերադարձնելու մասին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին