Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Մասիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սիսիանի՝ Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։
Արթիկ-Ալագյազ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։