Ամուսնու հետ Արցախում մնացած «պարետ» Սաքոյի կինը ինստագրամում տեսանյութեր է հրապարակում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, ինստագրամի իր էջում վերջերս ակտիվացել է։ Հավանաբար, ադրբեջանական ինտերնետն արդեն հասանելի է ամուսիններին։
Մարգարիտան իր հետևորդներին ներկայացնում է դատարկված Ստեփանակերտի փողոցներն ու տեսարժան վայրերը, նաև կատարում նրանց խնդրանք-պատվերները։ Երկու օր առաջ նաև իր ամուսնու հետ այցելել են «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիր», զբոսնել, ամենը հրապարակել։
Նա նաև ծառից պարանով կապված ճոճանակից է տեսանյութ հրապարակել՝ «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» վերտառությամբ։
Հիշեցնենք, MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ լուրերը, թե Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սարգիս Գալստյանը, իրականությանը չեն համապատասխանում: Բաքուն հաստատել էր, որ ադրբեջանցի գեներալ-մայորի է նշանակել պարետ։
Ավելին՝ այստեղ