«Մոնթեի պատվին». Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս
Այցելել եմ Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով «լայվ. Է մտել:
Նրան ուղեկցում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը:
Այնտեղ վարչապետին ներկայացվեցին մի շարք սպառազինություններ: Նշվեց, որ ընկերությունը նխագծում եւ արտադրելու է տեղական պահանջներին համապատասխան օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը եւ մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՊՆ-ի պահանջարկը: Դրանց մի մասը նախատեսված է զենքերի վրա տեղադրելու համար, մյուս մասը տեղադրվում է գլխի վրա դրվող սարքի վրա:
Հատկանշական է, որ այդ սաքրերն ունեն հիշողություն, նկարածը միանգամից wifi-ի միջոցով փոխանցվում է համապատասխան կենտրոն:
Փաշինյանը նկատեց, որ այդ ջերմային նշանոցների վրա գրված էր «Մոնթե»:
Բացի այդ, վարչապետին ներկայացվեցին նանո տեխնոլոգիայով մանրաթելից ստացված զինվորական հագուստի լուսանկարները: Այդ մանրաթելը պոլիմերացիայի արդյունքում է ստացվում, սարքավորումները եվրոպական են: Այդ հագուստը չի թափանցում վիրուսները, փոշին, հակաալերգիկ է:
Մանրամասները տեսանյութում