Հայաստանում բարոյական, մարդկային ճգնաժամ է հանրության բոլոր շերտերում։  Հանրությանը վարքագիծ թելադրողը ոչ թե օրենքներն են կամ բարոյական կանոները, այլ կրիմինալ բարքերը, որոնք սերմանվել են հասարակության մեջ հատկապես անկախ Հայաստանում։ Այդ բարքերին զոհ են գնում շատերը, այդ թվում մանկահասակ երեխաներ։

Օրերս Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի երեք աշակերտ ծեծի են ենթարկել մեկ այլ աշակերտի, վնասվածքներ հասցրել նրան։ Դեպքի մասին իմացել են ուսուցիչները և փոխանակ իրավական ընթացք տային գործին՝ շարժվել են «կրիմինալ պանյատներով» և թաքցրել են տեղի ունեցածը։ Ուսուցիչների նման վարքագծին նպաստել է նաև այն հանգամանքը, որ ծեծող երեխաներից մեկը եղել է դպրոցի փոխտնօրենի տղան, իսկ մյուսը հայտնի բժշկի թոռ է եղել։

Ավելին՝ այստեղ