ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռի՝ ԼՂ-ից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեսպան Քվինը այցելել է Լոռի՝ ԼՂ-ից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից:
«Դեսպան Քվինը հանդիպեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ՝ Վանաձորում և հարակից համայնքներում ապաստանած Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորված օգնության շրջանակներում տրամադրվել է մանկական սնունդ, տակդիրներ, հիգիենայի և այլ պարագաներ»,- ասված է հաղորդագրության մեջ։