Տեսանյութ. Էջմիածնում աշակերտների վիճաբանությունն արձանագրել են տեսախցիկները. երեխային կյանքից զրկելու հետքերով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ը գրում է․ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի 5-րդ դպրոցում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Մասնավորապես՝ քաղաքում տարածված տեղեկությունների համաձայն՝ դպրոցի մարզասրահում դպրոցականները մարզվել են, որի ժամանակ միջադեպ է եղել:
Դպրոցականները վիճաբանել են ու, ըստ տարածված լուրերի, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ծեծկռտուքի ժամանակ 5-րդ դպրոցի աշակետ 15-ամյա Նարեկ Հովհանիսյանին ծեծել են: Անչափահասին միջադեպից հետո տարել են տուն, ինչի հետևանքով տղայի վիճակը տանը վատացել է ու շտապ տեղափոխել են հիվանդանոց: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հիվանդանոցում բժիշկները տղայի մոտ հայտնաբերել են երկողմանի թոքաբորբ, որից հետո 15-ամյա Նարեկ Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել ու նա մահացել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցների մեջ կա դպրոցի ուսուցչուհիներից մեկի որդին, նաեւ լուրեր են պտտվում, որ միջադեպի մասնակիցներից մեկը բժշկի թոռնիկ է:
Ավելին՝ այստեղ