ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՔՊ -ական պատգամավորներն այսօր ձայների մեծամասնությամբ բացասական կարծիք տվեցին ՀայաՔվեի օրինագծին․ Մենուա Սողոմոնյան
ՀասարակությունՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի հայրենակիցներ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՔՊ -ական պատգամավորներն այսօր ձայների մեծամասնությամբ բացասական կարծիք տվեցին ՀայաՔվեի օրինագծին։ Գնահատականների ու անելիքների մասին դեռ առիթներ կունենանք խոսելու։ Այժմ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա կարևոր միջոցառման համար ՀայաՔվեի ակտիվ անդամներին, մեր արժանապատիվ քաղաքացիներին, քաղհասարակության ներկայացուցիչներին, ովքեր այսօրվա ցրտին մի քանի ժամ շարունակ մնացին դրսում կանգնած՝ ի աջակցություն Հայաստանի առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության։ Շնորհակալություն լրատվամիջոցների ներկայացուցիչ մեր գործընկերներին, ովքեր լուսաբանեցին այսօրվա կարևոր իրադարձությունը։ Այսօրվա միջոցառման գործում ուզում եմ առանձնահատուկ գնահատանքի խոսքեր ասել մի քանի մարդկանց հասցեին.
* Առաջացած տարիքով մեր հայրենակիցը՝ կարմրավուն փողկապով, ում ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն եկավ, կազդուրվեց թեթևակի ու շարունակեց մասնակցել ակցիային։
* ԱԺ ընդդիմադիր պատգամավոր գործընկերները։ Առանձնահատուկ ընդգծում եմ ՀՅԴ ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանի և Արթուր Խաչատրյանի դերը՝ այսօր հանձնաժողովում կատարած տիտանական աշխատանքի, ազգային - պետական շահերի դիրքերից հանդես գալու գործում։
* Արթուր Դավթյանը Артур Давтян , ով հեռավոր Կաճաճկուտ գյուղից եկավ ու մասնակցեց ակցիային։ Գյումրիից, Աբովյանից, Աշտարակից ու հանրապետության այլ բնակավայրերից եկած մեր քաղաքացիները։
* ՀայաՔվեի լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյան Aram Petrosyan ՝ այդ տոքսիկ մթնոլորտում ցուցաբերած համբերատարության ու պրոֆեսիոնալ ելույթի համար։ Լիկա Թումանյան Lika Tumanyan ՝ անգնահատելի մասնագիտական խորհրդատվական աշխատանքի համար։ Սվետլանա Աճեմյան Svetlana Achemyan միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Պայքարը շարունակվում է։ Ժողովրդի վստահությամբ ԱԺ մտած օրինագծին էսպես վերաբերվելը ՔՊ-ն չի մարսելու։ Ժողովրդի իշխանության յուրացումը հանցագործություն է։ Սա ամրագրենք։