Ամանորյա չինական լույսերի պատճառով առաջացած հրդեհից 2 երեխա է մահացել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի Բիբլիոտեխնայա փողոցի շենքերից մեկի տասներորդ հարկում գտնվող բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով երկու երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է մայրաքաղաքի դատախազության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 2014 և 2019 թվականներին ծնված երկու երեխա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են շմոլ գազից թունավորումից։ Նրանց հորը՝ այրվածքներով և թունավորումով ,շտապ տեղափոխել են Մոսկվայի բուժհաստատություններից մեկի վերակենդանացման բաժանմունք։
Mash հեռագրային ալիքի փոխանցմամբ՝ հրդեհը տեղի է ունեցել չինական ամանորյա ծաղկեպսակի կարճ միացման պատճառով։ Նրանից բոցը տարածվեց դեպի վարագույրը։
Դատախազությունը հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածով։ Հրդեհի առաջացման ստույգ պատճառը կպարզվի հրշեջ-տեխնիկական փորձաքննությունից հետո։