«Ինտերը» պարտության մատնեց «Նապոլիին»․ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից աչքի ընկան թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 77-րդ րոպեին։ Նա 58-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով։
«Ինտերը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Նապոլին» 5-րդն է՝ 24 միավոր։