Ծնողներն իրենց երեխաներին թողել են տանը ՝առանց էլեկտրականության, մեկնել արտերկիր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրասնոյարսկի երկրամասի ծնողները մեկնել են արտերկիր՝ երեխաներին տանը մենակ թողնելով առանց էլեկտրականության։ Այս մասին Telegram ալիքով հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը հարեւաններից ահազանգ է ստացել, որ երեխաները բնակարանում են՝ առանց մեծահասակների հսկողության։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն արձագանքել են հաղորդագրությանը և մեկնել դեպքի վայր։ Այնտեղ պարզել են, որ բնակարանում չորս երեխա կա, որոնցից մեծը 15 տարեկան է։ Երեխաները որոշ ժամանակ ապրել են առանց էլեկտրականության, իսկ տան ջեռուցումը վառարանով էր։ Նրանք չէին կարողանում լոգանք ընդունել կամ սնվել: Ավագ եղբայրը բաց թողեց դպրոցը, քանի որ պետք է վերահսկեր փոքր երեխաներին։
Տեսածից հետո ոստիկանությունը կանչել է մորը։ Ինչպես պարզվել է, նա ամուսնու և մեկ երեխայի հետ թռել է Աբխազիա։ Մինչ ծնողների վերադարձը երեխաներին կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի պատճառով ուղարկել են հատուկ հաստատություն։ Հաջորդիվ կորոշվի նրանց ընտանիքին վերադարձնելու հարցը։