Երևանում կանցկացվի «Armeno a meta'» ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում են «Armeno a meta'» (Կիսով չափ հայ) ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ:
Համերգին մասնակցում են նաև Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս) և Տիգրան Հարությունյանը (շեփոր): Համերգի հատուկ հյուր՝ Սոֆյա Թումանյան (մեցցո-սոպրանո):
Կհնչեն իտալացի կոմպոզիտորների հայտնի երգերի գործիքային կատարումներ:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: