Ռուս աշակերտուհին ինքնասպան է եղել և իր մահվան մեջ մեղադրել ուսուցչուհուն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մուրմանսկի մարզում 15-ամյա աղջիկն ինքնասպան է եղել: Իր ինքնասպանության գրառման մեջ նա կատարվածի համար մեղադրել է ուսուցչին, գրում է Baza telegram ալիքը։
Նոյեմբերի 30-ի երեկոյան աշակերտուհու դին հայտնաբերվել է Պոլյարնիե Զորի քաղաքի իր բնակարանում։ Մոտակայքում գրություն կար՝ ուղղված պատմության ուսուցչին:
«Երեխաները վախենում, ատում և արհամարհում են ձեզ՝ որպես ուսուցչի: Երեխաներին նյարդային ու խուճապի նոպաների ես հասցնում»,- մահից առաջ գրել է աղջիկը։
Քննիչները քննում են գործը, ուսուցիչը շուտով կհարցաքննվի։