Բրյուսովի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրյուսովի պետական համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը: Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Բրյուսովի պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին։ Վերջինս մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):