Ինտերը քամբեք իրականացրեց Բենֆիկայի հետ խաղում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Բենֆիկային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։
Առաջին խաղակեսում տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ժոաու Մարիուն։
Երկրորդ կեսում հյուրերից աչքի ընկան Մարկո Արնաուտովիչը, Դավիդե Ֆրատեզին և Ալեքսիս Սանչեսը։ 86-րդ րոպեին դաշտի տերերի կազմում կարմիր քարտ ստացավ Անտոնիու Սիլվան։
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Ինտերի» հայտացուցակում, սակայն չմասնակցեց հանդիպմանը։
«Ինտերը» 11 միավորով 2-րդ տեղում է։ Առաջատարը «Ռեալ Սոսյեդադն» է, որը նույնպես ունի 11 միավոր: