Հայերեն
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան 

Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների

Քաղաքականություն

Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է անում, շարունակում է չիմանալ, թե ինչ պետք է անել և որևէ լուրջ պայմանավորվածություն որևէ մեկի հետ չունի։

Այս համատեքսում ստացվում է, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար։ Պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի սահմանի անձեռնմխելիության կորուստ և հետագա կորուստների վտանգ։

Տրամաբանորեն՝ Փաշինյանն իր առաջ խնդիր պետք է դրած լինի սրան հակադրելու ինչ-որ ձեռքբերում, որն իր մտքում, միգուցե, Հայաստանի սահմաններից ներս բարեկեցիկ կյանքն է, միգուցե՝ նոր աշխարհաքաղաքական իրավիճակը և իր պատկերացրած այդ իրավիճակում Հայաստանի նպաստավոր դիրքը։ Նա ամեն գնով պետք է փորձի երկարացնել իր իշխանությունն այնքան, որ իր պատկերացրած ծրագիրն իրագործելով, թեկուզ ի հեճուկս մեր բարոյական, պատմական և այլ արժեքերի ոտնահարման, առաջարկի այնպիսի «փոխհատուցում», որը մոռացության կմատնի կորուստներն ու ձախողումները։

Եթե նույնիսկ ընդունենք, որ կա նման «փոխհատուցում»,- ինչն ի սկզբանե դժվար է պատկերացնել,- այդուհանդերձ, եթե առնվազն նրա մտքում նման տեսլական կա, խնդիրն այն է, որ դա հնարավոր չէ իրականացնել, եթե իրականացնողը չգիտի՝ ինչ է անում։

Ինչպես արտաքին քաղաքական բոլոր հարցերում Փաշինյանն ի սկզբանե չի իմացել՝ ինչ է անում, ինչը հանգեցրեց պատերազմի և պարտության, այսօր ևս՝ այն, ինչ անում է Հայաստանի հետ, նույն ճանապարհի մի մասն է, քանի որ նա կրկին չգիտի՝ ինչ է անում և չի գիտակցում չիմանալու հետևանքները։ Ամեն անգամ սխալվելուց և ձախողվելուց հետո, սխալն ընդունելու և հետևանքները մեղմելու փոխարեն, Փաշինյանը արդարացնում է սխալը՝ ինչ-որ նոր չակերտավոր նպատակների հասնելու հեռանկարով։

Ո՞րն է այդ հեռանկարը. դա երբեք ամբողջական չի ձևակերպվել։ Բայց 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մասին պարբերական հիշատակումները առիթ են տալիս ենթադրելու, որ նրա պատկերացմամբ՝ այդ սահմաններով Հայաստանը պետք է պայծառ ապագա ունենա։ Այն հակադիվանագիտական, կացնային զեղումները, որոնց ականատես ենք լինում արտաքին քաղաքականության մեջ, հավանաբար այդ «նպատակին» հասնելու մասն են։ Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս սահմաններին սպառնացող վտանգը տրամաբանորեն գալիս է Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Բայց տպավորություն է, որ Փաշինյանի բանակցության կողմը երրորդ կողմեր են։ Այդ կողմերին են ուղղված արտաքին քաղաքական նրա ուղերձները, և այդ կողմերի հետ, իր համոզմամբ, նա ձեռք է բերել ինչ-որ պայմանավորվածություններ։ Ողբերգությունն այն է, որ դա միայն իրեն է թվում։ Իրկանությունն այն է, որ որևէ մեկը նրան որևէ խոստում չի տվել, բայց նա շարունակում է իր քաղաքականությունը կառուցել այդ թվացյալ խոստումների վրա։

Դիվանագիտության մեջ ամենակարևոր գործիքներից մեկը փոխադարձ առևտրի (tradeoff) հնարավորություն ստեղծելն է։ Այն է՝ կարողանալ ընդլայնել օրակարգը՝ հնարավորություն ստեղծելով փոխադարձ առևտրի համար։ Օրինակ, եթե Պրահայում անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո նա կարողանար բանակցային օրակարգ ներմուծել խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու անվիճելի հանգամանքը, ապա այսօր մենք կլինեինք շատ ավելի բարենպաստ բանակցային իրավիճակում։ Նա դա չարեց, դարձյալ՝ իր կարծիոքվ երրորդ կողմերից դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելով։ Այսօր ևս չդնելով արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու, առնվազն նվազագույն ինքնավարության, Բաքվի բանտերում մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը, Փաշինյանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պետք է ստանա այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»։ Նա հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և, ըստ էության, այդ երրորդ կողմերի հետ նույնիսկ բանակցային tradeoff չունենալով։

Դիվանագիտության գիտակ պետք չէ լինել հասկանալու, որ եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում որևէ խնդիր, և ակնկալում ես, որ քո լռելյայն զիջումները ինչ-որ մի տեղ պետք է գնահատվեն, դա կարող է բերել միայն նոր զիջումների, ինչը մեծ հավանականությամբ կբերի շատ ավելի փոքր, թույլ և անկայուն Հայաստանի»։

 
ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին