Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են ի հայտ եկել
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են ի հայտ եկել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը։
Դրանք հետազոտելու համար հրավիրվել են հայ մասնագետներ․ «Շոուբակ: Ամրոց Հորդանանում, որ հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին, որ պեղում են մեր իտալացի գործընկերները Ֆլորենցիայի համալսարանից, որտեղ գտնվել են հայերեն արձանագրություններ և որոնք հետազոտելու համար մենք այստեղ ենք:
Շնորհակալություն արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ամբողջ թիմին նման հնարավորության համար»,-ասվում է գրառման մեջ։