Հայերեն
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

ՀՀ-ում կանանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են. մեկնարկել է իրազեկման արշավ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում մեկնարկել է «Ակտիվության 16-օրյակ՝ ընդդեմ գենդերային բռնության» խորագրով արշավ, որի ընթացում տարբեր միջոցառումների շրջանակում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ։ Ոլորտի մասնագետները, պատասխանատու կառույցների ներկայացուցիչները կարծում են, որ խնդրի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկման լուրջ աշխատանքների անհրաժեշտություն կա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեպքերի թիվը գնալով աճում է։

Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։

«Նախարարությունը դեռևս 2020 թվականին ավելացրել է ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը։ Երևանում, Հայաստանի  բոլոր մարզերում գործում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններ։ Ահա այդ կենտրոններ դիմելիությունը նկատելի աճել է։ 2020 թվականից սկսած եթե մենք ունենում էինք 1000-1300 դեպք, ապա միայն այս տարվա 10 ամիսների դրությամբ արդեն ունենք 1600 դեպք։ Սա խոսում է այն մասին, որ դիմելիությունն է ավելացել, այսինքն՝ մարդիկ վստահելի  կառույցներ են համարում»,-ասաց Սոֆի Բոստանչյանը։

Նախարարությունը, բացի աջակցության կենտրոնի ծրագրերից, համաֆինանսավորում է նաև ապաստանի ծառայությունը։ Ընտանիքում բռնության ենթարկված կանայք և աղջիկները կարող են այն դիտարկել որպես ապահով կացարան և 6-12 ամիս բնակվել այնտեղ ու ստանալ աջակցություն։ Դրանից բացի, պետությունը տրամադրում է նաև միանվագ դրամական աջակցություն։

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ավագ պատասխանատու Լիանա Ամիրբեկյանը կարևորեց այդ ոլորտում աշխատող մասնագետների վերապատրաստման գործընթացը։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են ամբողջ տարվա ընթացքում, իսկ 16-օրյա արշավը խնդրի մասին ավելի շատ խոսելու, համախմբվելու, ռեսուրսները մեկտեղելու լավ առիթ է։

«Այն մասնագետները, որոնք առնչվում են ընտանեկան բռնության դեպքերի հետ, շատ կարևոր է նրանց գիտելիքների մակարդակը բարձրացնելը։ Մեծ աշխատանք է տարվում ոստիկանության աշխատողների վերապատրաստման ուղղությամբ։ Ոստիկանությունն անցնում է վերափոխման փուլ և շուտով մեծ թվով համայնքային ոստիկաներն են արձագանքելու դեպքերին և այստեղ է վերապատրաստման ուղղությամբ բավական աշխատանք կա կատարելու»,-ասաց  Լիանա Ամիրբեկյանն՝ ավելացնելով, որ մասնագետների համար հասանելի են նաև առցանց դասընթացները։

Ոստիկանների աշխատանքում դրական փոփոխությունն ընդգծեց «Ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիա»-ի անդամ Անահիտ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ վերապատրաստումները նպաստեցին, որ ոստիկանների հետ կարողանան  համագործակցային աշխատել։

«Ուզում եմ ընդգծել ոստիկանների վերաբերմունքի խիստ կտրուկ փոփոխությունն այս երևույթի հանդեպ։ Եթե նախկինում շատ արհամարհական վերաբերմունք էր, մեղադրում էին կնոջը, հիմա ուղիղ հակառակն է։ Նրանք պաշտպանում են կնոջը և իրենց միջոցառումներով օգնում են»,-ասաց Անահիտ Գևորգյանը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ կարևորագույն նպատակներից է իրազեկումը։ Ընդհանուր աշխատանքին վերջին տարիներին ակտիվ միացել է պետությունը, ինչպես նաև այլ կազմակերպություններ, որոնք այդքան էլ կանանց իրավունքների ոլորտում չեն աշխատում, բայց կարևորում են խնդրի մասին բարձրաձայնելը։

«Եկար տարիներ մեր հասարակության շրջանում համարվում էր, որ մեզանում նման խնդիր չկա, եզակի դեպքեր են, այդպիսի բան տեղի չի ունենում։ Այնինչ՝ վիճակագրությունն այլ բանի մասին է խոսում։ Ասեմ, որ մեր կոալիցիան իր փաստահավաք գործունեությամբ մշտադիտարկում է կանանց սպանության դեպքեր։ Հայաստանում տարեկան արձանագրվում է կանանց մինչև 10 սպանության դեպք»,-ասաց նա։ 

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշեց, որ  փորձում են արձագանքել բռնության պատճառներին և հիմքերին, որպեսզի նաև կանխարգելման ուղղությամբ աշխատանքները լիարժեք լինեն։

«Եվ հիմնականում կանանց նկատմամբ բռնության ու բռնության արդարացումների պատճառ է դառնում խտրականությունը։ Մեր ծրագրերով փորձում ենք ներկայացնել այն իրական արժեքները, որ մենք ունեցել ենք դեռ շատ վաղուց՝ օրենսդրություն, որտեղ ամրագրվել են կանանց իրավունքները, կին պատգամավորներ, Հայաստանն առաջին կին դեսպանն է ունեցել, երբ ամբողջ աշխարհում կանայք դեռ դիվանագիտական աշխատանք չէին կատարում։ Այսինքն՝ խտրական վարվելակերպի խնդրի հետ կապված Հայաստանը միշտ առաջ է եղել։ Մենք փորձում ենք այս 16-օրյակն օգտագործել՝ ներկայացնելով, թե որքան լավ արժեքներ ենք ունեցել հավասարության տեսանկյունից»,-ասաց Լուսինե Սարգսյանը։

Մասնագետները պնդում են, որ կանանց նկատմամբ բռնության խնդրին անդրադառնալը միայն մեկ կամ երկու գերատեսչության անելիքը չէ։ Հասարակության բոլոր շերտերը պետք է արձագանքեն՝ ցուցաբերելով զրո հանդուրժողականություն նման դեպքերին։

Այն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»