Հայաստանի պատմության թանգարանում բացվել է նոր ցուցադրություն՝ նվիրված ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով նոր ցուցադրություն՝ նվիրված ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին, տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից:
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունն ընդգրկում է պատմական կարևոր հաջորդական շրջափուլեր և ցուցադրության մեջ հատուկ շեշտադրումներ են արված ներկայիս ազգային արժույթի ստեղծման վրա։
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը շնորհավորեց ներկաներին ազգային արժույթի 30-ամյա հոբելյանի առթիվ և ներկայացրեց դրամի ստեղծման պատմությունը, այդ ժամանակաշրջանի մարտահրավերներն ու դժվարությունները։ Թանգարանի դրամագիտության բաժնի ղեկավար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ բացի ազգային արժույթի 30-ամյակից, կարող ենք ասել, նշում ենք նաև դրամի մոտ 2100-ամյակը՝ հաշվի առնելով Տիգրան Մեծի դրահմաների թողարկման սկիզբը։
Ցուցադրությունում ներկայացված են մոտ 600 նմուշներ, որում տեղ են գտել դրամի ստեղծման հետ կապված դեռևս չցուցադրված բացառիկ նմուշներ, Աշոտ Մանուկյանի կողմից արված դրամների էսքիզներ, ինչպես նաև կարևոր նմուշներ ՀՀ Կենտրոնական բանկի հավաքածուից։