Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում ԻԻՀ դեսպանների հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում և Հայաստանում Իրանի դեսպաններ Սեյեդ Աբբաս Մուսավին և Մեհդի Սոբհանին հանդիպել են ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Հարավային Կովկասի տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն պետք է հաստատվի», գրում է parstoday.ir-ը:
X սոցիալական ցանցում արած գրառման մեջ Ամիր Աբդոլլահիանը նշել է. «Ադրբեջանում և Հայաստանում Իրանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում առանց օտարների միջամտության մշտական խաղաղության և կայունության հաստատմանը և ընդգծվել է ԻԻՀ կառավարության վարած հարևանության քաղաքականության շրջանակում երկու հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացումը»: