Համացանցում է հայտնվել 3 երեխաներին սպանած կնոջ մասնակցությամբ տեսանյութ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հրապարակել է Պսկովի մարզի Վելիկիե Լուկի քաղաքի 34-ամյա բնակչուհու տեսանյութը, ով մեղադրվում է իր երեք երեխաների սպանության մեջ։
Ըստ քննիչների՝ կինը խեղդամահ է արել իր մեկուկես և չորս տարեկան որդիներին, որից հետո դիակները թողնելով տանը՝ երկու այլ երեխաների հետ հեռացել է։ Քննիչները կարծում են, որ Կունինսկի շրջանի գյուղերից մեկում գտնվելու ժամանակ կինը սպանել է նաև իր 8-ամյա դստերը։