Իր ժողովրդին դավաճանած վարչապետի կարծիքը հետաքրքիր չէ. Հարավային Օսիայից արձագանքել են Փաշինյանին
ՔաղաքականությունԻր ժողովրդին դավաճանած վարչապետի կարծիքը հետաքրքիր չէ»: Այսպես է մեկնաբանել Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը լիարժեք պաշտպանում է Վրաստանի ամբողջականությունը:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ մեզ կապում են դարավոր բարեկամական հարաբերությունները։ Բայց մեզ հետաքրքիր չէ Հայաստանի վարչապետի կարծիքը, որը Լեռնային Ղարաբաղը թողեց ծանրագույն վիճակում։ Նա դավաճանեց իր իսկ ժողովրդին, որոնք Հայաստանից օգնության էին սպասում։ Փաշինյանն իր մեջ համարձակություն չգտավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Մեզ հետաքրքիր չէ նման քաղաքական գործիչների կարծիքը», - ասվում է հայտարարության մեջ: