Հայերեն
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան 

Ինչի՞ «մասին» էին պարում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը

Քաղաքականություն

Երբ նոր իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, որեւէ տեղ պարում էին, շատերը հիանում էին նրանց պարով։ Ասում էին․ չէ, մեր վարչապետն ուրիշ է՝ հասարակ, ժողովրդական, ժողովրդի ծոցից դուրս եկած ու ժողովրդի նման անմիջական: Իսկ երբ միջոցառումների ժամանակ նա իր ձեռքով լավաշով բրդուճներ էր անում ու ախորժակով ուտում, «ժողջանի» մոտ նրա վարկանիշը բարձրանում՝ հասնում էր երկինք։ Փաշինյանի մեջ նրանք իրենց էին տեսնում… 

Պարելը լավ բան է, այն բնորոշ է կենսուրախ ու անմիջական մարդկանց: Պարել շատերս ենք սիրում: Բայց պարել էլ կա, պարել էլ։ Ժամանակի ընթացքում պարզվեց, որ իշխանական այս «դուետի» պարը չարագուշակ է՝ բոթաբեր, աղետաբեր, ինչպես ագռավի կռկռոցը, որը եթե լսվում է որեւէ տան մոտակայքում, այդ տանը, որպես կանոն, դժբախտություն է լինում: Ահա՝ 2020-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը Շուշիում էին, մասնակցում էին Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Միջոցառման տոնական մասի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անսպասելի միացավ շուրջպարին եւ քոչարի պարեց: Պահը գեղեցիկ էր, ջերմ ու անմիջական: Այդ պարից մեկ ամիս անց Աննա Հակոբյանը հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգեւոր արժեքները, հայկական սնունդն ու ավանդույթները ներկայացնելու, Հայաստանն ու Արցախը գովազդելու, զբոսաշրջային կենտրոններ դարձնելու նպատակով սկսեց համացանցային ֆոտոշարք՝ «Հայաստանը սեր է», «Հանգստացիր Հայաստանում», «Visit Armenia», «Armenia Love» խորագրերով եւ հեշթեգներով:

Տիկնոջ առաջին կանգառն Արցախն էր։ Ֆոտոշարք ներկայացվեց Դադիվանք վանական համալիրից, Տիգրանակերտի թանգարանից, Տաք ջրից, Շուշիի գորգերի թանգարանից, Նիկոլ Դուման տուն-թանգարանից: Ներկայացնում էր, թե որտեղ ինչ բացառիկ արժեքավոր նմուշներ կան։ Փաշինյանի՝ Շուշվա քոչարիից ու Աննա Հակոբյանի ֆոտոշարքից կարճ ժամանակ անց ե՛ւ Շուշին, ե՛ւ Դադիվանքը, ե՛ւ Տիգրանակերտն ու Տաք ջուրը դարձան ադրբեջանական: 

Բայց Աննա Հակոբյանի պարը շարունակվում է. այս տարվա օգոստոսի 13-ին նա Սյունիքի մարզի Բնունիս գյուղում մասնակցեց 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Մարգարյանի անվան հյուրատան` «Էդգարի տան» բացմանը, որին աջակցել էր նաեւ նրա ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը: Բայց Հայաստանում հաճախ են նման օբյեկտներ բացում, կառավարությունն էլ հաճախ է աջակցում նրանց, ինչո՞վ Բնունիսն արժանացավ Աննա Հակոբյանի ուշադրությանը: Սիմվոլիկաների լեզվով խոսող ու «անոնսներ» անող այս կինը ոչինչ պատահական չի անում: Այդ բացումից օրեր անց ադրբեջանցի դիվերսանտներ հայտնվեցին հենց Բնունիս գյուղում, որտեղ թակել էին գյուղացու տան դուռը, ապա ոտքով հասել Կապան եւ սպանել ԶՊՄԿ պահնորդին։ Բնունիսի գլխին էլ սեւ ամպեր կուտակվեցին… Հիմա Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ» է կառուցում, եւ 5 անցակետ են նախատեսում կառուցել ադրբեջանցիների համար։ Անցակետեր են լինելու Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (Վարդենիսի մոտ), Սյունիքի մարզի Քարահունջ (Գորիսի մոտ) եւ Արարատի մարզի Երասխ հատվածներում։ Ադրբեջանը պարբերաբար պնդում է Նախիջեւանի հետ ցամաքային կապի անհրաժեշտության մասին: Իսկ ամենակարեւոր անցակետն իր համար Երասխում է, որի մոտ՝ բարձունքին արդեն տեւական ժամանակ հենց ադրբեջանական հենակետեր են կառուցվել։
Նախատեսվում է, որ մյուս ճանապարհը մեկնարկելու է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտից, որտեղ եւս տեղադրված է անցակետ։ Ադրբեջանական մեքենաներն անցնելու են Գորիս քաղաքի միջով, ապա հասնելու են Սիսիանի որոշ գյուղեր՝ Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Ուղեձոր, Սարավան: Բնունիսը նույնպես Սիսիանի տարածաշրջանի գյուղերից է։ Իսկ Աննա Հակոբյանն արդեն այնտեղ պարել է…

 

Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ