Ի՞նչ գործողությունների է դիմելու նոր շարժումը՝ իշխանափոխության հասնելու համար․ «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում սկսել է քաղաքական նոր շարժում, որը կոչվում է «Զանգ»: Շարժման նպատակը, ինչպես տեղեկանում ենք համանուն ֆեյսբուքյան էջից, «քաղաքացիների միջև 5 հիմնական սկզբունքի շուրջ համաձայնություն կայացնելն ու նոր որակներով Հատուկ պետություն ստեղծելն է»:
«Զանգը» խնդիր է դնում հասնել իշխանափոխության՝ դրա համար կիրառելով տարբեր գործիքներ ու միջոցներ: Մեր տեղեկություններով, արդեն այսօր նրանք որոշակի գործողություններ են սկսելու մայրաքաղաքում: «Զանգի» ստեղծման ակունքներում առաջին հերթին մարդիկ են, որոնք դուրս են եկել «ՔՈ» կուսակցությունից՝ Միքայել Նահապետյանը, Սուրեն Սահակյանը և այլն:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, շարժումն ունի արևմտյան «թեքում»: Մեր տեղեկություններով, արևմտյան (ի մասնավորի՝ ամերիկյան) համապատասխան կենտրոնները, հասկանալով, որ Հայաստանում բոլորը հոգնել են ստեղծված վիճակից, առաջացել է փակուղի, այլընտրանք են փնտրում և, ըստ այդմ, համակողմանի աջակցություն են ցուցաբերում այս շարժմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում