Մենք հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական նիստերի անհարկի ձգձգմանը: Նա նշեց, որ չի կարող դատը տևել հինգ տարի կամ ավելի:
«Սա չի կարելի այսպես, հասկանում եք՝ մենք հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք, մենք էլ ենք հանրության մաս»,- ասաց նա:
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ եթե անձը հիվանդության հետ կապված տեղեկանքներ է բերում, նիստը ձգձգվում է: «Հայտնի գործեր կան, որ հիսունից ավելի տուժող կար»,- ասաց նա և նշեց, որ դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրն են լուծել:
Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ պրոցեսները պետք է ռեալ առաջ գնան: «Սա հանրության նկատմամբ անհարգելիության շեմը եթե չի հատել, առնվազն այդ շեմին շատ մոտ է»,- ասաց նա: