Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մշտապես հետևողական է եղել, որպեսզի իր և իր հիմնած կուսակցության բոլոր քայլերը կառուցողական լինեն: Լավին՝ լավ, վատին՝ քննադատություն և դրանք շտկելու հնարավորություն: Երկար տարիներ սա է եղել Գագիկ Ծառուկյանի սկզբունքը: Եվ եթե երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ ինչ-որ տեղ թերացում է նկատել, ապա սեփական նախաձեռնությամբ և երկրի լավագույն մասնագետների օգնությամբ վերլուծվել են խնդիրներն ու դրանք լուծելու ուղիներ առաջարկել:
Եվ, երբ քաղաքական ուժի առաջարկներին իշխանություններն ականջալուր են եղել, երկրում ո՛չ տնտեսական, ո՛չ էլ բարոյահոգեբանական առումով ճեղքվածքներ չեն առաջացել ու չեն խորացել: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի կողմից իրականացրած ծրագրերին, ապա դրանք ոչ միայն լայն աշխարհագրություն ունեն, այլև ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ՝ տնտեսությունից, մինչև մշակութային, քանի որ Գագիկ Ծառուկյանի համար ամենակարևորը երկրիը շենացնելն է: