Ավինյանը իր դիմումի համաձայն հեռացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդից. խոսնակ
ՔաղաքականությունԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է,
Հարգելի գործընկերներ,
ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությանը, առ այն, որ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեռացվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդից», տեղեկացնում եմ, որ 22.09.2023-ին վերջինս դիմում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը, նույն օրենքի 85-րդ հոդվածը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության 14.3 կետը, ինչը 10.11.2023-ին ընդունվել է: