ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը այլ ստորաբաժանման ծառայողի առաջարկել է 300 000 դրամ կաշառք
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական լիազորությունները, այլ ստորաբաժանման ծառայողի առաջարկել է 300 000 դրամ կաշառքի դիմաց ծառայության ընդունել իր ղեկավարած ստորաբաժանումում, ինչին վերջինս համաձայնել է:
Այնուհետև ստորաբաժանման ղեկավարը կազմակերպել է նրա հրամանագրման գործընթացը:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի: