Լիոնել Մեսսին ճանաչվել է Ինտեր Մայամիի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է «Ինտեր Մայամիի»՝ 2023 թվականի մրցաշրջանի լավագույն խաղացող, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը թիմին միացել է 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Մեսսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը «Ինտեր Մայամիի» հետ նվաճել է Լիգայի գավաթը։
Աղբյուր ArmSport.am