Հայերեն
Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» 

«Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են»

Ռուսաստանից ցամաքային սահմանով Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող հայերի հոսքը դեպի Լարսի անցակետ չի դադարում։ Երբ վրացական կողմը հայտարարել էր, որ հուլիսի մեկից բացելու է սահմանները, Ռուսաստանում գտնվող հայերից ոմանք մտածել էին, որ դա վերաբերում է նաև իրենց։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ, դեսպանատան խորհրդական Արամ Թանանյանը։

«Ինչքան էլ ես հորդորել էի, որ չգան, բայց նախկինում մի անգամ 71 հոգանոց խմբով եկան, մի անգամ 11։ Վերջին շաբաթում էլի 15 հոգի եկան։ Հիմա արդեն չեն հավաքվում մի տեղ, իջնում են քաղաք, բարձրանում են, երևի զգոնությունն են ստուգում։ Օգնականս բարձրանում է, իրենցից անձնագրերի պատճենները վերցնում է, ովքեր ցանկություն ունեն ինքնաթիռով գնալու, ամսի 9-ին Մինվոդիից ինքնաթիռ կա, 10-ին՝ Կրասնոդարից ու Ռոստովից։ Հիմա այդ տվյալները փոխանցել ենք, այսօր ևս մեկ անգամ իմ օգնականը կգնա իրենց հետ կզրուցի, կտեսնենք, թե ովքեր ցանկություն ունեն վերադառնալու, որ այդ տվյալները փոխանցենք գլխավոր հյուպատոսարան»,- ասաց Թանանյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ հերթագրվում են այս շրջանում՝ Հայաստան գալու համար։ «Վիճակը բավական բարդ է, բայց ոչինչ, չարտերներն արդեն սկսել են պարբերական բնույթ կրել։ Մարդիկ հուլիսի 1-ին էին սպասում, ինչպես Նոր տարվան։ Եվ Վրաստանն այդ օրը ոչ մի արձագանք չտվեց։ Իրենք այդ օրը որոշեցին, որ ներքին տուրիզմը կբացեն, հետո օգոստոսի մեկից կանդրադառնան միջազգային զբոսաշրջությանը, որտեղ մենք կարծես թե չկանք»,- հավելեց Թանանյանը։ Նա նշեց, որ խոսք չի եղել այն մասին, որ Վրաստանը բացելու է ցամաքային ճանապարհը այլ երկրների հետ։

«Ինձ ամեն օր տասնյակ մարդիկ են զանգում, ամեն զանգը կոլեկտիվ զանգ է, գյուղով, տնով-տեղով հավաքվում են, մեկը զանգում է բարձրախոսով ու հարցնում՝ մենք ի՞նչ անենք։ Ես ինչ ասեմ, դա ոչ Հայաստանի մոտեցումն է, ոչ Ռուսաստանի, սա վրացական պետության դիրքորոշումն է, մենք պետք է սպասենք մինչև բացվի։ Այդ մասին երբևէ խոսք չի գնացել, թե երբ է վրացական կողմը մարդատար մեքենաների համար բացելու սահմանը։ Բայց էդ մարդիկ այսօր էլ են զանգում, ամեն մեկին անհատական ասում եմ, որ չվերցնեն երեխաներ, իրեր, բոխչա կապեն, գան մնան Լարսում։ Այստեղ մի կողմը գետ է, մյուս կողմը՝ սար, ոչ մի ենթակառուցվածք չկա։ Պլյուս դրան, ինքը սահմանային գոտի է, այսինքն՝ սահմանապահները կարող են շատ հանգիստ իրենց այստեղից վտարել։ Մեր քաղաքացիների՝ այնտեղ գտնվելը լրացուցիչ լարում, դիսկոմֆորտ ու անորոշություն է առաջացնում։ Մարդիկ կան, որ նույնիսկ ընտանիքներով ասում են՝ գանք, էդտեղ սպասենք։ Ես խնդրում եմ, ասում եմ՝ մի եկեք, ձեզ համար էլ եք ապրոբլեմ սարքում, մեզ համար էլ, բեռնափոխադրողների համար է դա մեծ պրոբլեմ»,- նշեց նա։

Վերջին ամիսներին մեծացել է Ռուսաստանից Հայաստան եկող հայերի թիվը։ Նրանք հիմնականում անձինք են, ովքեր կորոնավիրոսի հետևանքով ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրների առաջ են կանգնել Ռուսաստանում։ Վերադարձողների թվում են և աշխատանքային միգրանտները, և ՌԴ-ում երկար տարիներ ապրած ընտանիքներ։

«Վերադառնում են արտագնա աշխատանքի մեկնածները, ովքեր այնտեղ ոտատեղ էին արել։ Այս համավարակով պայմանավորված իրավիճակում այդ մարդիկ՝ աշխատանքային միգրանտներն ամենախոցելին են այդ պահին։ Իրենք ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են։ Կան մարդիկ, ովքեր տասից ավելի տարի ապրել են այնտեղ, երեխաներն արդեն մեծացել են, ինչ-որ կարգավիճակ ունեն կամ չունեն, նրանք էլ ճար չունեն, վերադառնում են։ Հիմնականում կարելի է ասել, որ մեծ հոսքերով դեպի սահման եկող մարդիկ ճար չունեն պարզապես, գալիս դեմ են առնում սահմանին։ Ես հակված չեմ հարցաքննել մարդկանց, բայց նրանց 90 տոկոսը ճիշտ է ասում, որ ճար չունի։ Այդ մարդկանց հագ ու կապը ես տեսնում եմ, այդ բոխչաների ապրանքից երևում է ինչ հնարավորություններ ունեն։ Սա է իրավիճակը»,- նշեց Թանանյանը։

Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն Մարուքյան