Wildberries-ը լավ նորություն ունի հայաստանցիների համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շուկայում հայտնվել են ոգելից խմիչքներ, որոնց վաճառքն արդեն հասանելի է Հայաստանում գնորդներին։ Հաճախորդները կկարողանան պատվիրել գինիների և ոգելից խմիչքների մեծ ընտրանի՝ առանց տանից դուրս գալու:
Առցանց հարթակն արդեն առաջարկում է հարյուրավոր տարբեր ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ և փրփրուն գինիներ, վիսկի, ջին և ռոմ: Ալկոհոլային խմիչքների միացված արտադրողների ու դիստրիբյուտորների շրջանակն ու թիվը մշտապես կավելանա։
Wildberries-ը ուշադիր է այս կատեգորիայի անվտանգության նկատմամբ. նախքան գնումը սկսելը, պահանջվում է գնորդի տարիքը: Մինչ գնումներին անցնելը պահանջվում է գնորդի տարիքը, իսկ ստանալու համար գնորդը պարտադիր պետք է ներկայացնի տարիքը հաստատող փաստաթուղթ:
«Wildberries-ի առաքելությունն է օգնել փոքր և միջին բիզնեսին զարգանալ և գտնել իրենց հաճախորդներին: Հետևաբար, կայքում ներկայացված կլինեն ինչպես տեղական արտադրողներն ու դիստրիբյուտորները, այնպես էլ այլ երկրների խոշոր մատակարարները: Մենք ուրախ ենք ձեռնարկատերերին տրամադրել վաճառքի ևս մեկ հարթակ և հաճախորդներին տրամադրել ընդլայնված տեսականի»,- մեկնաբանել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։
Օնլայն գնումների զարգացման հայկական ասոցիացիա նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով՝ այս նախագիծը կարող է հաջող քայլ լինել Հայաստանում առցանց գնումների զարգացման ուղղությամբ։ Նման հանրաճանաչ առցանց հարթակում վաճառելու հնարավորությունը լավ այլընտրանքային վաճառքի ալիք է և շոշափելի խթան՝ ակտիվության աճի և շուկայի ծավալների ընդլայնման համար: