Ծակքարի վարչական ղեկավարը 4-ամյա աղջկա խեղդվելու դեպքից մանրամասներ է հայտնում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող «Ծակքար» գետը երեխա է ընկել:
Aysor.am-ի հետ զրույցում Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը նշեց, որ 4-ամյա աղջիկ է գետն ընկել.«Աղջիկ երեխա է, ինձ հասած տեղեկություններով, ի ծնե մտավոր արատներ է ունեցել։ Իրենց տան մոտով գետ է անցնում, դուրս է եկել տնից ու... Նորմալ, սովորական ընտանիք է, ինչպես բոլոր գյուղացիները։ Ընտանիքում երկու երեխա էին՝ աղջիկն ու մի տղա։ Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչպես են իմացել, որ գետն է ընկել։ Երբ ինֆորմացիան ստացել են, արդեն երեխան խեղդված է եղել»։