«Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը «Գիտության և գործարարության օրեր 2022-ի» առանձնահատուկ հյուր-բանախոսներից էր
ՀասարակությունԿենցաղում մենք սեղմում ենք բազմաթիվ կոճակներ առանց երկար մտածելու այդ մեկ շարժման կամ գործողության հարուցած գործընթացների մասին: Երվանդ Զորյանն իր կյանքի և գործունեության հիմքում դրել է հենց այդ հարցը՝ ինչ է լինում մեր պարզունակ գործողությունից հետո՝ սեղմել մեկ կոճակ՝ էլեկտրաէներգիայի վարդակի սեղմակը, համակարգչի ստեղնաշարի վրա մեկ սեղմակ, մեր հեռախոսների վրա մեկ ստեղն: Հարց տալուց զատ Երվանդ Զորյանը գիտի պատասխանը՝ որևէ շարժում, որևէ քայլ ինքնանպատակ ու անհետևանք չէ:
Ցանկացած սեղմակ սկիզբ է դնում ինչ-որ մի գործընթացի, որը կարող է փոխել ոչ միայն մեր, այլև մոլորակի կյանքը, որովհետև մեր գործողություններն ունեն պատճառ և հետևանք և ավելին՝ սկսում են գործընթացներ, որոնք հաճախ մենք այլևս չենք կառավարում: «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը գտել է այն կոճակը և առավել կարևոր այդ նույն կոճակը սեղմելու ճիշտ ժամանակը, որպեսզի մեր առօրյան, մեր կենցաղը, մեր կյանքին համահունչ բազմապիսի պարզունակ խնդիրները դադարեն խնդիր լինլուց:
Երվանդ Զորյանը «Գիտության և գործարարության օրեր 2022-ի» առանձնահատուկ հյուր-բանախոսներից էր, ով ներկայացնում էր կյանքը թվային աշխարհում:
«Գիտության և գործարարությանն օրեր 2023» համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ին Երևանում, ինչը հրաշալի հնարավորություն է մասնագիտական և լայն հասարակության համար աղերսվել փորձառնական գիտության ամենաթարմ գաղափարների, նորանոր տեխնոլոգիական լուծումների ու հայտնագործությունների հետ:
Մանրամասների համար՝ այստեղ: