«Վաղն իմ վերջին աշխատանքային օրն է՝ որպես Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր». Ցոլակ Ակոպյան
ՀասարակությունՑոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի՛ լրագրողներ,
Վաղը՝ նոյեմբերի 8-ին, իմ աշխատանքային վերջին օրն է՝ որպես Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր:
Այդ առիթով ժամը 11:00-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց (Թումանյան-Մոսկովյան խաչմերուկ) բոլորիդ հրավիրում եմ մամուլի ասուլիսի:
Կխոսեմ բարձրագույն կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների և Վ. Բրյուսովի պետական համալսարանի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձություններ մասին:
Սիրով կսպասեմ բոլորիդ: