Վագիֆ Խաչատրյանին սպառնում է 15 տարվա ազատազրկում
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական լրատվականները հայտնում են որ Ադրբեջանի դատարանի մեղադրական կողմի դատախազը 15 տարվա ազատազրկում է պահանջել Վագիֆ Խաչատրյանի համար։ Գործով մեղադրող, գլխավոր դատախազի օգնական Սեքսենտ Սուլթանովը ելույթ է ունեցել և պահանջել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Դատախազն իր ճառում հայտարարել է, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Վագիֆ Խաչատրյանի փաստաբանը դատարանից ժամանակ է խնդրել պաշտպանական ճառով հանդես գալու համար։ Դատական նիստը հետաձգվել է մինչև ժամը 14:00-ը։