Հայերեն
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սույն թվականի նոյեմբերի 5-ին կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Երվանդի Բաղդասարյանը:

Գևորգ Բաղդասարյանը ծնվել է 1936թ-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։ 1958թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1978թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1979թ-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1990թ-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1994թ-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Գևորգ Բաղդասարյանը տասնամյակներ շարունակ հաջողությամբ զբաղվել է գիտական և գիտակազմակերպչական գործունեությամբ։ Նա 1979-1988թթ-ին  եղել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, 1987-1988թթ-ին՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1992-1994թթ-ին՝ ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 1988-2000թթ-ին՝ ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ, 1994-1998թթ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, 1998-2002թթ-ին` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007թթ-ին՝ ԵՊՀ ռեկտորի խորհրդական, 2007թ-ին՝ ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, 2007թ-ից՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։

Անուրանալի է Գևորգ Բաղդասարյան գիտնական-մտավորականի ավանդը մեխանիկայի բնագավառի տարբեր ոլորտներում իրականացված հետազոտական աշխատանքներում։ Նրա բազմաթիվ կարևորագույն արդյունքները ներկայացվել են միջազգային գիտական հանրության ուշադրությանը և արժանացել գնահատանքի։

Գևորգ Բաղդասարյանն առաջնեկն է հայրենական գիտական աշխարհում գազի գերձայնային հոսանքով շրջհոսվող բարակապատ մարմինների կայունության (ֆլատեր) հարցերի ուսումնասիրման բնագավառում: Նրա ջանքերի շնորհիվ ֆլատերի խնդիրները դարձել են գիտական հանրության ուսումնասիրման առարկա, և այդ ուղղությունը Հայաստանում լուրջ զարգացում է ապրել: Գևորգ Բաղդասարյանն իր աշխատանքներում ուսումնասիրել է նաև բարակապատ մարմինների տատանումներն ու կայունությունը, ալիքային պրոցեսները և ճաքեր պարունակող մարմինների լարվածադեֆորմացիոն վիճակները, ստացել է մի շարք մնայուն արդյունքներ: Նա «Բարակ մարմինների էլեկտրամագնիսական մեխանիկա» գիտական ուղղության հիմնադիրներից է, գիտական դպրոցի ղեկավարը։ Իր գիտական գործունեության շնորհիվ նա դարձել է միջազգային ասպարեզում լայնորեն ճանաչված գիտնական:

Գևորգ Բաղդասարյանը հեղինակ և համահեղինակ է շուրջ 300 գիտական աշխատության, 6 մենագրության, որոնց մեծ մասը թարգմանվել է տարբեր լեզուներով: Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:

Գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Բաղդասարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ ՀՀ նախագահի մրցանակի, ՀՀ վարչապետի հուշամեդալի, ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» մեդալի։ Նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:

Գևորգ Բաղդասարյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով: Նա հայաստանյան գիտության և կրթության հենասյուներից էր։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական անձնակազմը վշտակցում և իր խորը ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: Գևորգ Բաղդասարյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Գևորգ Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ նոյեմբերի 7-ին, ժամը 18։00-20։00-ին։

Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց