Եգիպտոս մեկնելուց առաջ պետք է ապահովագրվել. ՀՀ դեսպանության հորդորը զբոսաշրջիկներին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանգստի նպատակով Եգիպտոս այցելող ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք մեկնելուց առաջ պարտադիր ձեռք բերել համապատասխան ճամփորդական առողջական ապահովագրություն։
Այս մասին գրված է Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ դա կօգնի խուսել մեծ ծախսերից, եթե Եգիպտոսում առողջական որևէ խնդրի պարագայում բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտություն լինի։
Դեսպանությունը խնդրում է նաև բոլոր տուր-օպերատորներին Եգիպտոս մեկնող ՀՀ զբոսաշրջիկներին ներկայացնել առողջական ապահովագրություն ձևակերպելու կարևորությունը և առաջարկել համապատասխան ապահովագրական փաթեթներ։